հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Գերմանիան ձգտում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը. ԳԴՀ ԱԳՆ

Գերմանիան ձգտում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը. ԳԴՀ ԱԳՆ

Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից աշխատելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԳԴՀ-ի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. ՛՛Դաշնային կառավարությունը ձգտում է, որ Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը, և կկարողանա փորձագետների գործուղում առաջարկել՝ նոյեմբերից սկսած՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ–ի ԱԳՆ ղեկավարը պաշտոնապես հաստատել էր Հայաստան 40 դիտորդի ուղարկումը սահմանին՝ իրավիճակի մոնիթորինգի համար։

Հավելենք, որ ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։

 

 

  • Կիսվել: