Գարեգին Բ-ն հյուրընկալել է Վրաստանի վարչապետին
«Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային»,- տեղեկանում ենք Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց/ Karekin II, Catholicos of All Armenians ֆեյսբուքյան էջից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է.
«Զրույցի ընթացքում փաստեցինք, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն են ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Խոսեցինք նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում:
Հանդիպմանը առաջարկեցինք նաև Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ համատեղ, աջակցությամբ նաև Վրաց իշխանությունների կազմակերպել հոգևոր-մշակութային միջոցառումներ, եկեղեցական արժեքների ցուցադրություններ` ի նպաստ երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերի զորացման:
Գարեգին Բ»: