ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տարածքը հատկացվեց «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամին
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց Հայաստանի «ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ–ի տարածքը (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող շենքի 7-րդ հարկից 131,8 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածք), անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամին։
Ըստ ներկայացրած ծրագրի «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամը իրականացնում է գիտական, հետազոտական և վերլուծական գործունեություն, հումանիտար հասարակական, բնական և տեխնիկական բնագավառներում՝ իրականացնելով միջգիտակարգային ուսումնասիրություններ։