երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Freedom House-ը ողջունել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը

Freedom House-ը ողջունել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման հանգամանքը։

Այդ կապակցությամբ կազմակերպությունն իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է․

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։

 

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զարկ տալ բարեփոխումներին, որոնք խոստացել են ձեռնարկել, ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը»:

  • Կիսվել: