շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ. Հաջիզադեն՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունների մասին

Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ. Հաջիզադեն՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունների մասին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյիի կողմից արված մի շարք դիտարկումների։

Հաջիզադեի խոսքով՝ Օլիվյե Դեկոտինյին չի պահպանել դիվանագիտական վարվելակարգի տարրական կանոնները, նա ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ ՛՛զրպարտչական արշավի վրա՛՛, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների: Դա, ըստ նրա, առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է։

Նա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները որակել է որպես ՛՛անավարտ խաղաղության՛՛ մասին Հայաստանի գաղափարներին աջակցող և զավեշտալի: Հաջիզադեն նշել է, որ ֆրանսիական կողմը ՛՛խեղաթյուրում է իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ՛՛։

՛՛Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտությունում, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում՛՛,-հայտարարել է Հաջիզադեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել էր. ՛՛Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է, և մենք դա տեսնում ենք: Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջական հատվածների շարունակական օկուպացիան նաև մարդկային ողբերգություն է՛՛:

  • Կիսվել: