չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ֆրանսիան օգնում է Հայաստան պետությանը, այլ ոչ թե Փաշինյանին. Մուրադ Փափազյան

Ֆրանսիան օգնում է Հայաստան պետությանը, այլ ոչ թե Փաշինյանին. Մուրադ Փափազյան

«Ինքն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց իրավունք չունի ժողովրդին խաբել»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիամց հայտարարեց ֆրանսիահայ քաղաքական գործիչ Մուրադ Փափազյանը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընտրվել է, բայց խաբել է ժողովրդին, որովհետև իր ծրագրերի մեջ չի եղել Արցախի հանձնումը։

Փափազյանը Հայտարարեց, որ Փաշինյանը ժողովրդի վրա գաղափար վաճառեց, թե հրապարակում հավաքվելու են և Աթենքի ժողովրդավարության նման միասին որշում ընդունեն, որը չեղավ։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան օգնում է Հայաստան պետությանը, այլ ոչ թե Փաշինյանին, ինչը իրենց աշխատանքի արդյունք  է և այդ երկիրը կօգնի Հայաստանի ցանկացած ղեկավարի։

  • Կիսվել: