հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրը

Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում նշված է. «Ձերդ Վսեմություն,

Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները:

Անգնահատելի է Նորին Սրբության ակնառու առաջնորդությունն ու ջանքերը՝ ի նպաստ խաղաղության հաստատման, համամարդկային արժեքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխության հաստատման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության:

Ֆրանցիսկոս պապը բոլորիս հուշերում կմնա որպես գթասրտության և մարդասիրական գաղափարների առաջամարտիկ, ում մշտական ուշադրություն ներքո էր նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը:

Խորապես կիսում ենք ողջ աշխարհի հավատացյալների վիշտը այս մեծ կորստի կապակցությամբ»:

 

  • Կիսվել: