կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Եվրոպական ազատ դաշինքն իր անդամ ԱԺԿ-ի հետ միասին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական ազատ դաշինքն իր անդամ ԱԺԿ-ի հետ միասին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Լորենա Լոպես դե Լակալլային և Եվրախորհրդարանի անդամ Տատյանա Ժդանոկային՝ նախօրեին Եվրոպայի ազատ դաշինքի կողմից հայտարարության տարածման և դրա շուրջ մեկնաբանությունների համար:

Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել  է ԱԺԿ նախագահ, ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
 
«Հուլիսի 17-ին Եվրոպայի ազատ դաշինքը (եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ կուսակցությունների միավորում է), որին 2015 թ-ից անդամակցել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, հանդես է եկել հայտարարությամբ՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին զինադադարի խախտման և հայկական բնակավայրերը թիրախային հարձակման ենթարկելու վերաբերյալ:
 
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19 համավարակի պայմաններում գլոբալ զինադադար հաստատելու կոչին, որը հաստատել են Հայաստանը և Արցախը, Ադրբեջանը չի միացել և նախաձեռնել է հրետանային և տանկային հարձակում:
Եվրոպական ազատ դաշինքը՝ իր անդամ կուսակցության՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ միասին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, խաղաղ բանակցություններ վարել, պաշտպանել արցախցիների ինքնորոշման իրավունքի և ճանաչել Արցախի Հանրապետության պետականությունը»»։
 

  • Կիսվել: