ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում. Կայա Կալաս

Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում. Կայա Կալաս

Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ։ 

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ամփոփելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։ 

«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ: Վերահաստատեցի իմ հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարատև խաղաղությանը»,- գրել է Կալասը։

Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը կայացել է Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: