Եթե ընդդիմությունը իշխանությանը ուզում է «բոքսի տանձիկ» սարքել, ինչ անենք, տեղավորվե՞նք. Նիկոլ Փաշինյան
Եթե ընդդիմությունը իշխանությանը ուզում է «բոքսի տանձիկ» սարքել, ի՞նչ անենք, տեղավորվե՞նք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանրապես, ես կարծում եմ, վաղուց ժամանակը հասունացել է, որ մենք մեր քաղաքական խոսույթներին անդրադառնանք, որովհետև դա էլ է նույն բանը, հիմա ո՞վ է ձեր մեջ ամենահանդուրժողը ու ամենահանդարտը, բայց եթե ցանկացածիդ դեմ էլ անընդհատ այդ խոսույթը օգտագործեն, մի օր այդ պայթյունը տեղի կունենա, իհարկե, ինձ համար շատ ցավալի է և ընդունելի չի, որ այդպիսի բաներ են տեղի ունենում, բայց մյուս կողմից էլ՝ ոչինչ չի կարող միակողմանի լինել:
Եթե ընդիմությունը իշխանությանը ուզում է բոքսի տանձիկ սարքի, իշխանությունը ասելու է դե լավ, որ ընդիմությունը այդպես է ուզում, ուրեմն մենք այդ դիրքում կդիրքավորվե՞նք, չէ, այդպես չի լինի, ես առաջարկում եմ, որ ընդհանուր առմամբ հրաժարվենք և հասկանանք, որ չի կարելի այդպես շարունակել»,- նշել է Փաշինյանը:
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանն ընդգծեց, որ հիմա խորհրդարան գալու են մարդիկ, ովքեր այնտեղ գտնվող մարդկանց հասցեին ինչ ասես ասել են: Հավելեց՝ ցանկացած մարդու նյարդերը ինչ-որ պահի չեն դիմանում, ու ամեն ինչից զատ, բոլորն էլ մարդ են:



