չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
«Եթե վարչապետը անհրաժեշտ համարի, ՔՊ վարչության հետ կխորհրդակցի». Վահագն Ալեքսանյանը՝ նոր նշանակումների մասին

«Եթե վարչապետը անհրաժեշտ համարի, ՔՊ վարչության հետ կխորհրդակցի». Վահագն Ալեքսանյանը՝ նոր նշանակումների մասին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է, Նիկոլ Փաշինյանին և կառավարող ուժին ընտրել է Հայաստանի ժողովուրդը 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, և առաջիկա խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը իր գնահատականը կտա բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև մեզ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ դժգոհություններ կան նաև Նիկոլ Փաշինյանից, հնարավո՞ր է այդ դժգոհություններն այնքան գեներացվեն, որ ինքն էլ հրաժարական տա:

«Մենք բնականաբար խոստացել ենք Հայաստանում արդարադատություն հաստատել, և այդ ճանապարհը որքան էլ որ դժվար, բայց մեր համոզմամբ հնարավոր է և հասանելի է, և մենք ամեն ինչ պիտի անենք այդ ճանապարհին հաջողության հասնելու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հրաժարականներից հետո այդ պաշտոններում նոր նշանակումներին, Կոնջորյանն ասաց, որ  այդ հարցը լուծման համար կան համապատասխան ֆորմատներ՝ ՔՊ վարչության ֆորմատը, վարչապետի որոշման ֆորմատը:

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց. «Նշանակումների մասին արդեն վարչապետը ինքը կկայացնի որոշումներ: Եթե վարչապետը դրա անհրաժեշտությունը գտնի, կխորհրդակցի նաև վարչության հետ, եթե չգտնի նմանատիպ անհրաժեշտություն, ապա ինքը կկայացնի որոշումներ, ինչպես որ կայացրել է նաև պաշտոնանկությունների մասին որոշումները»:

  • Կիսվել: