շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Եթե Թովմասյանն իրոք սիրում է ՀՀ-ն, թող հրաժարական տա ու հանգիստ թողնի Հայաստանի ժողովրդին. Սիմոնյան

Եթե Թովմասյանն իրոք սիրում է ՀՀ-ն, թող հրաժարական տա ու հանգիստ թողնի Հայաստանի ժողովրդին. Սիմոնյան

Հրայր Թովմասյանը եթե իրոք Հայաստանը սիրում է, իրեն համարում է մարտիկ, զինվոր, ով իր սահմանն է պահում, թող մի լացակումած կամ մեզ աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի ու հրաժարական տա, հանգիստ թողնի Հայաստանն ու Հայաստանի ժողովրդին, իր անձի շուրջ չկուտակի այն ամենը, ինչն այս վերջին օրերին փորձում է սրբացնել: Այս մասին այսօր Ազատության եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե՝ իսկ եթե ո՞չ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե ոչ» չկա. օրենքն ամեն դեպքում իր անելիքն անելու է և ոչ միայն Հրայր Թովմասյանի դեպքում»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում անձեռնմխելի մարդ չկա ու չի լինելու. «Օրենք խախտելու պարագայում որևէ մեկը չի փրկվելու»:

Սիմոնյանի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանին ու մյուսներին օգտագործում են այսօրվա իշխանություններին հարվածելու համար: «Ցավում եմ, որ գիտակից մարդիկ օգտագործվում են ինչ-որ ուժերի կողմից, որոնք հրաժարվելու են հետո իրենցից: Ես չգիտեմ, թե ինչ ուժեր են դրանք, սակայն ենթադրում եմ, քանի որ տեսնում եմ այդ ականջները, թե ուր են գնում թելերը: Իսկ այդ ուժերի նպատակն է մեզ հետ բանակցելը, պայմանավորվելը: Այսինքն, կլինի՞ իրենց տղեն ջիպով օրենք խախտի ձեռք չտան, ինչի դիմաց ձայն չեն հանի: Դրա պատասխանը եղել է ոչ ու լինելու է ոչ»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե ովքե՛ր են եղել Նիկոլ Փաշինյանի հիշատակած երկու անձինք, Սիմոնյանը ենթադրեց՝ Հրայր Թովմասյանն ու Արթուր Վանեցյանը:

  • Կիսվել: