երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Եթե մի քիչ հայ լինեիք՝ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

Եթե մի քիչ հայ լինեիք՝ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՔՊ-ականներին կոչ է անում ստեր չհնչեցնել։

«Հստակ՝ Սամվել Շահրամանյանը երբեք չի եղել դաշնակցական, դաշնակցական է Դավիթ Իշխանյանը, ու եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չեմ ասում՝ մի քիչ հայ լինեիք, այդ մարդու անունը, որ Բաքվի բանտում է հիմա, չէիք շահարկի»,- ասաց պատգամավորը, ում ելույթը հունից հանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։

«Մի քիչ կոռեկտության մեջ մնացեք, թե չէ ես կասեմ՝ ով է մարդ, ով՝ հայ»,- ասաց Ռուբինյանը։

  • Կիսվել: