շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Եթե ես ես որոշեմ և փորձեմ ՍԴ-ն դարձնել կառավարության խամաճիկ, դավաճանություն կլինի․ Նիկոլ Փաշինյան

Եթե ես ես որոշեմ և փորձեմ ՍԴ-ն դարձնել կառավարության խամաճիկ, դավաճանություն կլինի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գրիսում կայացած հանրահավաքին մեջբերել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի խոսքը և ասել, որ իրենք լրիվ համաձայն ենք դրա հետ։

«Վերջերս Հրայր Թովմասյանն իր հարցազրույցներից մեկում ասաց՝ «Եթե մի Սահմանադրական դատարան պետք է փաթեթավորի իշխանությունների որոշումները, ուրեմն այդ Սահամանդրական դատարանն աղետ է երկրի գլխին»: Բա մենք լրիվ համաձայն ենք դրա հետ: Մենք ասում ենք, որ այս ՍԴ-ն, որն իր գոյության ողջ ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումները փաթեթավորելով, պետք է գնա»,- ասաց վարչապետը և հավելեց, եթե փորձեն ՍԴ-ն դարձնել կառավարության խամաճիկ, կլինի դավաչանություն։

«Ես, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով, ասում եմ, որ դա իմ կողմից կլինի դավաճանություն, եթե մենք, ես որոշեմ ու փորձեմ ՍԴ-ի նկատմամբ հսկողություն սահմանել և փորձեմ ՍԴ-ն դարձնել կառավարության խամաճիկ: Դա կլինի դավաճանություն: Այդ դեպքում ես տալիս եմ իրավունք ինձանից պատասխան պահանջել ամենախիստը միջոցներով: Ես վստահ եմ, որ ոչ մի միլիմետր չեմ շեղվի, քանի որ ինձ համար չկա ավելի թանկ բան, քան դուք և ձեր վստահությունը: Ես ձեր վստահությունը որևէ բանի հետ չեմ փոխի»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: