Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ինչո՞վ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու․ Նիկոլ Փաշինյան
Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ինչո՞վ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ եթե իրենք գան իշխանության, վարչապետը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու:


