չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Եթե դուք գիշերն եք իմացել ու գրել պաշտոնանկությունների մասին, չի նշանակում, որ գիշերն են եղել. Վահագն Ալեքսանյան

Եթե դուք գիշերն եք իմացել ու գրել պաշտոնանկությունների մասին, չի նշանակում, որ գիշերն են եղել. Վահագն Ալեքսանյան

Վարչապետն ասաց, որ այս տարիների ընթացքում մենք բազմաթիվ ռեֆորմներ ենք արել, ընդունել ենք բազմաթիվ օրենքներ, այդ թվում շատ հաճախ նաև հանդիպելով հասարակական դժգոհության և քննադատության, նույն օրինակ իրավապահ համակարգում աշխատավարձերի էական բարձրացումից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների «շքերթին»:

Նրա խոսքով, դժգոհությունները վերաբերվում են դատաիրավական համակարգում ընթացող պրոցեսներին, երկրում հանցավորության վիճակին, այն փաստին, որ օրը մեջ իրար վրա կրակում են, ինչն անթույլատրելի է և դրա դեմը պետք է առնել։

Դիտարկմանը, թե ինչու աղմկոտ պաշտոնանկությունները տեղի են ունենում գիշերը, որի վերաբերյալ պատշաճ հաշվետվողականություն չի լինում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Այն, որ դուք դրա մասին իմացել եք ու գրել եք գիշերը, դա չի նշանակում, որ այդ պրոցեսները տեղի են ունեցել գիշերը։ Վարչապետի ելույթը տեղի է ունեցել ուրբաթ օրը կառավարության նիստում և այդ ելույթը ինքնին իրենից ենթադրում էր, որ պետք է ունենա հետևանքներ»:

  • Կիսվել: