Եթե այդքան լուրջ պատճառ չլիներ՝ Հայկ Սարգսանը ցուցակում կլիներ. ԱԺ նախագահ
ՔՊ վարչությունը ավարտել է պատգամավորներին ընտրելու գործընթացը, հայտեր էին ներկայացրել հիմնականում մարդիկ, ովքեր կուսակցական էին, որոնց մենք ճանաչում ենք նաև կուսակցական գործունեությունից, դիմել են նաև գործող պատգամավորների գրեթե 99 տոկոսը։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով, որ որոշումների 99տոկոսը կայացվել են կոնսենսուսով։
«Շատ նոր, հետաքրքիր դեմքեր կլինեն, նաև մեկ հաղորդավար կա»։
Հարցին, թե ինչու են մերժել Հայկ Սարգսյանին, ով պնդում է, որ իրեն պարզաբանում չի ներկայացվել՝ Սիմոնյանն ասաց, որ Սարգսյանը գիտի՝ ինչ են մերժել իրեն։
«Իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին, բայց մնացածին այդպես չի ներկայացվել, ոնց իրեն է ներկայացվել։ Ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդ այդքան ներկայացնելուց հետո՝ պնդում է անում, որ ինքը չի հասկացել։
Այդքան լուրջ պատճառ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի»։
Դիտարկմանը, թե իր հետ կապված խնդիրներն են նման որոշման պատ-առը՝ Սիմոնյանը վստահեցրեց. «Իմ հետ կապված որևիցե խնդիր չկա։ Ես հասկանում եմ, որ ով, երբ, որտեղ, որ ժամանակահատվածում իրեն ինչ հարցնում են, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ՝ դա չի խնդիրը։ 6 տարի է, ով՝ ինչ հարցում է, ասում է, բուքմեքերական գրասենյակները… ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փոխեմ բերել…, եթե բայց դա որևիցե կապ չունի, իրեն հարցրեք, եթե ինքը կուզենա՝ կմեկնաբանի։ Իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, թերևս երևի դա ևս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը»,-ասաց Սիմոնյանը։


