կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Ես որեւէ շարժման հետ կապված մտավախություն չունեմ. Թող իրենց հավաքն անեն՝ կհասկանանք. Բաբկեն Թունյան

Ես որեւէ շարժման հետ կապված մտավախություն չունեմ. Թող իրենց հավաքն անեն՝ կհասկանանք. Բաբկեն Թունյան

Ես որեւէ շարժման հետ կապված մտավախություն չունեմ: Այս մասին, այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մտավախություն չունի, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը կարող է մեծ թափ հավաքել եւ իշխանափոխության հանգեցնել:

«Ես որքան հիշում եմ, իրենք հայտարարել են, որ իրենք իշխանափոխության պահանջ չունեն այս պահին: Եկեք ժամանակից առաջ չընկնենք, թող հավաքը անեն, հասկանանք՝ իրենց պահանջն ինչ է, հետո կորոշենք:

Իսկ Հայաստանում իշխանության փոփոխություն լինելու է ընտրությունների միջոցով: Երբ ժողովուրդը կորոշի, որ հաջորդ ընտրությունների ժամանակ գործող իշխանությանը ձայն չի տա, այդ ժամանակ իշխանությունը կփոխվի»,-ասաց նա:
 

Նշենք, որ այսօր ժամը 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում նախատեսված է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հանրահավաքը:

  • Կիսվել: