չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ես «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ Սարգսյան

Ես «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ Սարգսյան

Ես «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ։ Լրագրողներին ասել է ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։

«Ես որևէ քրեական ենթամշակույթի հետ երբևէ կապ չեմ ունեցել, ես չունեմ նման ընկերներ, ես որևէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն քրեական հեղինակություն կամ օրենքով գող»,- նշել է նա։

Սարգսյանը հավելել է, որ միակ պատգամավորն է, ով ԱԺ-ում մշտապես բարձրացրել է քրեական ենթամշակույթ կրող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը և որևէ առումով աշխատանքը առաջ չի գնացել։

  • Կիսվել: