շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ես Մարտուն Գրիգորյանի ձևակերպումների հետ համաձայն չեմ, բայց իրեն շատ եմ հարգում. Ռուբեն Մխիթարյան

Ես Մարտուն Գրիգորյանի ձևակերպումների հետ համաձայն չեմ, բայց իրեն շատ եմ հարգում. Ռուբեն Մխիթարյան

Մենք մեր ձայներով ապահովել ենք Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը. Մենք մասնակցություն չենք ունենալու գործադիրում, ավագանու բոլոր ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք, եթե չլինի ֆորս մաժորային իրավիճակ, կախված առողջական խնդիրների հետ: Այս մասին, այսօր Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը:

«Մասնակցելու ենք ամբողջ կազմով, գործադրի ներկայացրած նախաձեռնությունները կքննարկենք, դրական ունեցանք որոշում՝ կողմ կքվեարկենք, բացասական ունեցանք՝ բացասական»,-ասաց նա:

Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, որ ընդդիմադիր թեկնածուները շտապեցին հայտարարել, որ սատարում են Վարդան Ղուկասյանին, գուցե համատեղ որոշվեր, որ ընդդիմության թեկնածուն այլ անձ լինի, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Առաջինը հայտարարել է որ իր քվեներով աջակցելու է պարոն Ղուկասյանին Կարեն Սիմոնյանը: Ես ընտրություններից առաջ հայտարարել եմ, որ եթե ես առավելագույն ձայներ չեմ ստանալու, ապա սատարելու եմ ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի թեկնածուին: Ինչ ասել եմ դա էլ արել եմ» Եթե կա որակավորում, որ  դա շտապողականություն է, եկեք հիմա ճիշտը խոսենք: Դա պիտի որոշեին չորս թեկնածուները, բայց նրանք քարոզարշավի 15 օրերի ընթացքում չեն ունեցել ոչ մի նմանատիպ քննարկում: Եթե գոյություն է ունեցել հիպոթետիկ պլան B կամ պլան C, դրա մասին թեկնածուները պետք է որ սկսեին քննարկումները մինչև ընտրություններ։

Եթե նախնական արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո Կարեն Սիմոնյանը ընդամենը մեկ ժամ հետո վիդեոուղերձով հայտարարեց, որ ինքը իր քվեները տալու է Վարդան Ղուկասյանին: Եթե ես հայտարարել եմ առավոտյան ժամը 9:00-ին, դա նշանակում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել:

Ըստ այդմ, ես պարոն Գրիգորյանին շատ հարգում եմ, իր ձևակերպումները իր ձևակերպումներն են, որոնց հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, առաջարկում եմ իրեն հարցնել ինչու է ինքը այդ ձևակերպումները տալիս: Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք»,-ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ ինքը Մարտուն Գրիգորյանի հետ չի հանդիպել:

  • Կիսվել: