ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանի հայտարարությունը

Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանի հայտարարությունը

Հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանը պարզաբանում է տարածել իր և Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարի առնչությամբ:

«Անկեղծ ասած, իմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, իմ սպորտային նկարագիրը կոփել է նաև կամքս, ես զբաղվում եմ իմ գործով։

Նկարի հետ կապված կասեմ, որ սույն թվականի մարտի 11-ին, երբ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել, ՏԿԵ նախարարը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել են Գյումրի՝ իմ անվան սպորտային համալիրի շինարարական աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալու»,-սոցցանցի իր էջում գրել է մարզիկը։

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում տարածվում է հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի և Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարը։

 

  • Կիսվել: