ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ դաշնակից պետության դեմ. Սիմոնյանը՝ Լավրովին

Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ դաշնակից պետության դեմ. Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ բան չի փորձում անել, նման ընկալում Երևանում չկա և չի լինելու: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»:

«Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում լինի այս ընկալումը, որ Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, որ մենք փորձում ենք ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ դաշնակից պետության դեմ: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք նման ընկալում չունենք և երբեք չենք ունենա:

Սա սխալ է այն ամենի համար, ինչ մենք արդեն ունենք»,-ասել է Սիմոնյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: