Ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ. Սերժ Սարգսյան
Ես շատ-շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ 25 տարուց ավելի եւ միգուցե դրանով է նաեւ պայմանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանին 2018-ին իշխանության է բերել Հանրապետականը եւ Սերժ Սարգսյանը:
«Զրպարտություններն ինձ չեն զարմացնում, ոչ էլ զայրացնում են»,-ասաց նա:
Լրագրողները հիշեցրին, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը խոսելուց առաջ ճիշտ կանի հայելուն նայի եւ ամաչի: Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Եթե ամաչելուց ենք խոսում, ձեր նշած անձնավորությունը ու նրա հետ մի 70-80 հոգի այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որովհետեւ իրենք պետք է կարկրեն, երբ նայեն հայելու մեջ: