երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ես ապրում եմ մի երկրում, որն ավելի մոտ է 37 թվին, քան անկախության հռչակմանը. Մանուկյան

Ես ապրում եմ մի երկրում, որն ավելի մոտ է 37 թվին, քան անկախության հռչակմանը. Մանուկյան

Հանրային խորհրդի նիստի ժամանակ այսօր ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ ինքը հեղափոխություններին կողմ չէ:

«Բայց ստեղծվել էր նոր իրավիճակ, որը հույս էր տալիս, որ մեր պետությունը ինչ-որ ճանապարհով պետք է գնա, նոր փուլ էր սկսվում: Ինչ-որ տեղից հետո ես սկսեցի հիասթափվել»,-ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով ՀԽ շուրջ ստեղծված իրավիաճակին:

Նա հավելեց, որ իր համար անընդունելի էին վեթինգի, անցումային արդարադատության մասին քննարկումները, Մարտի մեկի դատավարությունը քաղաքականացնելը և այլն, ուստի ինքը հունիսին որոշեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ այդ ընթացքում երկու երկու անգամ զանգել է վարչապետին, սակայն նա հետ չի զանգահարել: «Դա աննախադեպ էր, քանի որ այդպիսի բան ո՛չ իր հետ էր եղել, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,-ասաց Մանուկյանը:

ՀԽ նախագահն ասաց, որ իր մտավախությունները, որ կային ամռանը, այսօր ևս շարունակվում են: «Որոշակի վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետև պարզ չէ, թե ու՛մ մոտ կարող են մտնել, ու՛մ կարող են ձերբակալել, եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա ուրիշ կերպ է գնում իշխանությունը: Ես տեսնում եմ, որ ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվին, քան Անկախության հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կախվել: Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի և բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար, մենք շատ ենք թուլանալու, հետ ենք գնում»,-իր մտահոգություններն արտահայտեց Վազգեն Մանուկյանը:

Նա հավելեց նաև, որ չի կարծում, թե այդ ամենը մտածված ծրագիր է. «ուղղակի ակամայից է ստացվում»:

  • Կիսվել: