չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Երկրում բժշկական ծառայությունների մոտ 30 %-ն է, որ ծածկվում է առողջության ապահովագրության կողմից. Փաշինյան

Երկրում բժշկական ծառայությունների մոտ 30 %-ն է, որ ծածկվում է առողջության ապահովագրության կողմից. Փաշինյան

«Այսօրվա ժամը 10։00-ի դրութամբ մենք ունենք 87148 ապահովագրական գրանցված այց, որից 7739-ն ամբուլատոր այցեր են և 8612-ը հիվանդանոցային այցեր են»,-կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Փաշինյանի՝ «ապահովագրության ոլորտում ինչ կա-չկա» հարչցին։

Նա նշեց, որ այդ աճի տեմպերն ակնկալածների շրջանակներում է։

«Հիվանդանոցային օղարկում մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ գործում է և իրենք բուժօգնությունը կստանան առանց վճարումներ կատարելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է»,- ասաց ավանեսյանը և վստահեցրեց, որ շատ մեծ հերթեր հիվանդանոցներում չունեն։

Նիկոլ Փաշինյանը լրացրեց Ավանեսյանին։

«Մենք պետք է անընդհատ ասենք, որ ընդհանուր առմամբ երկրում բժշկական ծառայությունների մոտ 30 %-ն է, որ ծածկվում է առողջության ապահովագրության կողմից, բայց՝ ամենաշատ պահանջարկ ունեցողը»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: