երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Երևի մի բան էլ իջեցում է տեղի ունենում․ Արմեն Գալջյանը՝ քաղաքապետարանում աշխատավարձի բարցրաձման մասին

Երևի մի բան էլ իջեցում է տեղի ունենում․ Արմեն Գալջյանը՝ քաղաքապետարանում աշխատավարձի բարցրաձման մասին

Երևանի Ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին զեկուցվող դարձնել «Երեվանի քաղաքապետարանի և Երեվանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու մասին» նախագիծը, որով էականորեն բարձրանալու է Քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը։

«Այսօր ֆիքսելու ենք գործակիցները, որով հնարավոր կլինի հաշվել աշխատավարձերի չափերը, որը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում և մյուս ՏԻՄ-երում»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նա հայտարարեց, որ եթե համադրեն աշխատավարձ և պարգևավճար ֆիքսված թվերը, «երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»։

Քվերակություն կազմակերպելիս նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, չնկատելով, որ իր բարձրախոսը միացած է, բարձրաձայն ուղղորդեց դեմ քվեարկել հարցը զեկուցվող դարձննելու առաջարկին։

ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նաև «Մուլտի Վելնես»-ի շենքը և տարածքը «Վելնես Երևան»-ին փողանցելու որոշման նախագիծը զեկուցվող դարձնելուն։

  • Կիսվել: