շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացը դրական դեր կխաղա ԱՊՀ-ում երկրների մասնակցության համար. ՌԴ ԱԳՆ տեղակալ

Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացը դրական դեր կխաղա ԱՊՀ-ում երկրների մասնակցության համար. ՌԴ ԱԳՆ տեղակալ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հերքել է այն ենթադրությունները, թե ԱՊՀ-ում Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը սպառնալիքի տակ է:

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր սկզբունքով է:

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բավական հաճախ են միանում համատեղ հայտարարություններին ու տարբեր մակարդակներում ընդունվող փաստաթղթերին, ինչը վկայում է երկու երկրի հարաբերությունների կարգավորման մասին:

Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ կարգավորման գործընթացը նույնպես դրական դեր կխաղա ԱՊՀ-ում երկրների հետագա մասնակցության համար:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: