Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ
Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ի պատասխան InfoPort-ի հարցմանը՝ հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով»,- փոխանցեց Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։