Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Միրզոյան
ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ: Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Վաշինգտոնն ուսումնասիրում են երկկողմ համագործակցության խորացման նոր ոլորտներ և հորիզոններ։
«Ներկայում մենք տեսնում ենք երկու կողմերի պատրաստակամությունն ու մտադրությունները, և կարծում ենք՝ դա կապահովի մեր առաջընթացը համագործակցության ամրապնդման գործում»,-նշել է Միրզոյանը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի Հայաստանը և ԱՄՆ-ն ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել, որի պատրաստակամությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը և ԱՄՆ-ն մի շարք հուշագրեր են ստորագրել։ Այդ հուշագրերի միջոցով երկու երկրներն էլ հաստատել են հարաբերությունները խորացնելու իրենց մտադրությունները։ Մենք ավարտել ենք նաև բանակցությունները, որոնք մեզ հնարավորություն կտան հաստատել համագործակցություն ատոմային էներգիայի ոլորտում»,-հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:



