երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
երևանի ավագանու նիստը ընդմիջվեց․ քվորում չկար

երևանի ավագանու նիստը ընդմիջվեց․ քվորում չկար

Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։

«Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի թանկացման դեմ օրակարգով, որին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություների անդամները չմասնակցեցին։ 

  • Կիսվել: