չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Երեխաներիս ճակատին դաջված է Վեհափառի օրհնած մյուռոնը. հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ. Ղազարյանը՝ իշխանությանը

Երեխաներիս ճակատին դաջված է Վեհափառի օրհնած մյուռոնը. հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ. Ղազարյանը՝ իշխանությանը

Այսօր ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը հիշեցրել է, որ իր և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայրերը՝ Ֆերդինանդ Ղազարյանն ու Կարապետ Ռուբինյանը, եղել են առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ և Անկախության հռչակագիրն ընդունողներից։

Նա ափսոսանք է հայտնել, որ Ռուբեն Ռուբինյանը չի ժառանգել իր հոր մարդկային որակները. «Շատ եմ ցավում, որ նրա զավակը… մարդկային բարձր արժանիքները, որոնք կրում է իր հայրը, ցավոք սրտի, ցույց չի տալիս իր հասակակիցների հետ հարաբերություններում»։ 

Նմանատիպ համեմատություն է արվել նաև Արման Եղոյանի և նրա հոր՝ Աշոտ Եղոյանի միջև։

Ղազարյանը դատապարտել է հոգևորականներին ավազանի անունով դիմելը և Քրիստոսի կամ սրբերի անվան հետ կապված ծաղրական պատմությունները։ 

«Իմ երեխաների… ճակատին դաջված է այն մյուռոնը, որը օրհնել է Վեհափառ Հայրապետը։ Հասկանո՞ւմ եք դուք ինչ եք անում ինձ հետ… երբ որ դուք նրանց մյուռոնն օրհնած հոգևորականին՝ Վեհափառին անարգում եք իմ ներկայությամբ»,- հարցրել է Ղազարյանը:

  • Կիսվել: