«Երեկ և այսօր Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումը խոստումնալից է». Ալիև
՛՛Ադրբեջանը մեկ օրում կատարել է Լեռնային Ղարաբաղում գործողության շրջանակներում առաջադրված բոլոր խնդիրները՛՛: Այս մասին իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է rbc.ru-ն:
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը ՛՛վերականգնել է իր ինքնիշխանությունը, իսկ Ղարաբաղում զինվորականների մեծ մասը ոչնչացվել է՛՛։
Նրա խոսքով՝ ՛՛Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը շուտով փոփոխություններ կտեսնի դեպի լավը՛՛, քանի որ իրենց նպատակը համատեղ խաղաղ կյանքն է՝ հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի հիման վրա՛՛:
Ալիևը նաև ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը ՛՛քաղաքական կոմպետենտություն՛՛ է դրսևորել ստեղծված իրավիճակում։ ՛՛Հավատում եմ, որ այսօր և երեկ տեղի ունեցած իրադարձությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երեկ և այսօր Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումը խոստումնալից է",- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։