Երբ կարգավորվեն ՀՀ-Թուրքիա հարաբերությունները, Հայաստանը կինտեգրվի Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսություններին. Քալըն
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, իբրև Թուրքիան Հայաստանից դրական ազդակներ է տեսնում հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին նա ասել է թուրքական Ahaber հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով՝ որքան էլ հայ–թուրքական հարաբերություններն առանձին գործընթաց լինեն, դրանք, միևնույն է, կապված են հայ–ադրբեջանական գործընթացի հետ: Քալընը հավելել է, որ իրենք ՛՛զգուշավոր են՛՛, քանի որ ՛՛գուցե Հայաստանը ինչ-որ հարցում հետքայլ անի՛՛։
Բացի այդ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Հայաստանը կդառնա ավելի ազատ և կինտեգրվի Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսություններին։


