«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում». Ֆրանսիայի դեսպանի գրառումը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը fֆեյսբուքում գրառում է արել կապված Երասխի հատվածում լարվածության հետ:
«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,-գրել է նա, ով նաեւ ԵՄ դրոշներով լուսանկար է հրապարակել:
Նշենք, որ ուշ գիշերին պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սահմանին հնչած կրոկոցներից վիրավորում է ստացել Երասխի համայնքապետ Ռ. Օղիկյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։