երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Երբ Արցախի դրոշը բերել ու դրել եք ԱԺ-ում, երբ Արցախի քարտեզն եք բերել ԱԺ, դրանից Արցախը փրկվե՞ց. ՔՊ-ական

Երբ Արցախի դրոշը բերել ու դրել եք ԱԺ-ում, երբ Արցախի քարտեզն եք բերել ԱԺ, դրանից Արցախը փրկվե՞ց. ՔՊ-ական

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չի հասկանում՝ երբ ընդդիմությունն ասում է՝ «ուրացել եք»՝ ո՞ւմ կամ ի՞նչն են ուրացել։

«Գիտեք, այսպիսի մի բան կա՝ գողն ամենաբարձրն է գոռում գողության մասին։ Ուրանալու մասին խոսում են մարդիկ, ովքեր իրենց քաղաքական ողջ կարիերայի ընթացքում մենակ ուրացել են»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

ՔՊ-ականը հարց հնչեցրեց՝ երբ Արցախի դրոշը բերեցին ու դրեցին ԱԺ-ում, երբ Արցախի քարտեզը բերեցին ԱԺ, դրանից Արցախը փրկվե՞ց։

  • Կիսվել: