Եկել եմ աջակցեմ իմ նախագահին. Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ)՝ դատարանի մոտ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկից առաջ հանրապետականները հավաքվել են դատարանի առջև:
Նրանց թվում էր նաև գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ): Լրագրողների հարցին, թե ինչու է եկել դատարան, նա պատասխանեց.
«Եկել եմ աջակցեմ իմ նախագահին»:
Factor.am-ի լրագրողի հարցին, թե ինչն է իրեն անհանգստացնում, որ եկել է աջակցելու նախկին նախագահին, գործարարը պատասխանեց.
«Մարդկային հարաբերությունները»:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների, նա պարտադրել է իր աշխատակիցներին գալ դատարան՝ ի աջակցություն ՀՀ նախկին նախագահի, Համբարձումյանը արձագանքեց, որ նման բան չկա:
«Ես հրահանգ չեմ տվել, բայց եկել են: Ես 2018 թվին էլ հրահանգ չեմ տվել, բայց, գնացել են հրապարակ: Ես որ մի տեղ գնում եմ, մարդիկ գալիս են իմ հետ: Հարգանք ունենք, պատիվ ունենք», հավելեց նա: