«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել
«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, որ բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդ Կոչուբաևը՝ նշելով, որ վերջինիս մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես հայտարարվել էր բողոքի ակցիա կազմակերպելու մասին։


