կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Եղած, չեղածս ծախել, ձեզ համար եկեղեցի եմ կառուցել. ինչքան դուք եք, այդքան էլ կլինի ձեր առաջնորդը.Ղուկասյանը՝ Գյումրիում

Եղած, չեղածս ծախել, ձեզ համար եկեղեցի եմ կառուցել. ինչքան դուք եք, այդքան էլ կլինի ձեր առաջնորդը.Ղուկասյանը՝ Գյումրիում

Կան մարդիկ, որոնք շենք-շինությունները կառուցել են, 10 տարի ավարտական ակտ չեն տալիս, որ մարդիկ էլ աշխատեն, գույքահարկ մուծեն, հողի հարկ մուծեն և այդպես հազարավոր դեպքեր կան: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Գյումրիում հանդիպմանը հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Ես հիմա ձեզ գործից կտրում եմ, ինձ ևս մեկ անգամ կներեք, բայց քաղաքի ճակատագրի հարցն է։ Մարդիկ կան, որ ասում են՝ «մենք անտարբեր ենք, մենք ի՞նչ գործ ունենք», բայց այսքան բանը տեսնելով, այսքան մեռնելով, այսքան արյուն թափելով, որ ես կանգնել եմ ձեր դիմաց, այսքան ամեն ինչ տարել եմ, եղած, չեղածս բերել, ծախել, ձեզ համար եկեղեցի եմ կառուցել, ամեն ինչ արել եմ, եթե այսքան բանից հետո դուք պիտի ճշմարտությունը չտեսնեք, ուրեմն ըստ հավատքի քոմ եղիցի քեզ: Ինչքան որ դուք եք, այդքան էլ կլինի ձեր առաջնորդը: Էլ հանկարծակի ոչ մեկին չմեղադրեք, պատրաստվեք, որ Հայաստանը դառնալու է Թուրքիայի վիլայետ»,- ասաց նա:

Վարդան Ղուկասյանը կոչ արեց ոտքի կանգնել եւ պաշտպանել իրենց երեխաներին, իրենց բնակարանները. «Սիրիան, տեսեք ինչ են անում թուրքահպատակ շները, նույնը անելու են Հայաստանի Հանրապետության գլխին»:

Հարցին՝  ի՞նչ են ակնկալում գյումրեցիներն այսպիսի հանդիպումներին, նա պատասխանեց. «Աշխատատեղ, ազատ տնտեսական գոտի: Հիմա տեսեք, ՔՊ-ի ծրագիրը, Սարիկը լավ տղա է հոգեպես, ես իրեն ճանաչում եմ, գիտեմ, վատ տղա չէ, շատ շնորհքով է, չափի մեջ, մեծ ու պսիկ հարգող տղա է, դուրս գալիս է, բայց ես կուզեի, որ ինքը այդտեղ չլիներ: Բայց իրենց ծրագիրն ի՞նչ է՝ ասֆալտ անենք, բակերը սարքենք, մինչդեռ աշխատատեղն է կարևորը: Թող պետությունը կանգնի, ասի՝ այս գործարանը կբացենք, հարկային բեռի թեթևացում կանենք: Դա պետական խնդիր է: Ես իրենց ծրագրում չեմ տեսնում առողջացման ծրագիր Գյումրու համար»:

  • Կիսվել: