ԵԱՏՄ պետությունները կշարունակեն կոորդինացված տարսպորտային քաղաքականություն վարելու ուղղությամբ ջանքերի գործադրումը. Փաշինյան (տեսանյութ)
«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը:
«Համաժողովի մասնակիցները հայտարարում են, որ դիտարկում են համակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացումը արտաքին գործընկերների և միությունների հետ` որպես ԵԱՏՄ-ի արդյունավետ գործունեության կարևոր բաղկացուցիչ մաս և որպես ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման խթան: ԵԱՏՄ անդամ պետությունները հաստատում են, որ շարունակում են ջանքեր գործադրել կոորդինացված և համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն վարելու ուղղությամբ, որն ուղղված է տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծելուն և քայլ առ քայլ միասնական տրանսպորտային տարածություն ստեղծելուն՝ մրցակցության, անվտանգության, հասանելիության և այլ համոզմունքների հիման վրա»,-նշեց Փաշինյանը:
Տեսանյութը՝ tert.am-ի