ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է. վարչապետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի և օրակարգային հարց է։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջիկայում կնախաձեռնեն այդ հարցը քննարկելը։
«Մենք գնում ենք խաղաղության, իսկ եթե գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է»,- ասել է ՀՀ վարչապետը։