Ե՛վ ընդհանուր պետության գաղափարը, և՛ Քի Վեստը, և՛ Բուխարեստը, և՛ Կազանը համապատասխանում էին մեր շահերին.Խաչատրյան
Այդ փաստաթղթերը, որոնք դրված էին Մինսկի խմբի համանախագահների սեղանին 1998 թվականից ի վեր, հայկական շահին էին համապատասխանում, և պատահական չէ, որ հենց Ադրբեջանը մերժեց թե՛ ընդհանուր պետության գաղափարը, թե՛ Քի Վեստը, թե՛ Բուխարեստը, թե՛ Կազանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այսինքն, եթե դու կարող ես բանակցային ճանապարհով գալ, հասնել փոխզիջումային լուծման, որից դու ավելի շահեկան դուրս կգաս, ի՞նչ իմաստ ուներ բանակցային գործընթացը տապալել: Դա իշխանությունների մոտեցումն էր»,-ասաց նա: