երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել»: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, և փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաև մեր մոտեցումն էր, մեր հակադրությունն է թուրքական իշխանության քաղաքականության։ Միևնույն ժամանակ այսօր մի ուրիշ իրավիճակ է, ձեր խոսույթը խզում ունի մեր հարևան երկրի առաջնորդի խոսույթից, Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։

Իլհամ Ալիևը 15 օր առաջ ասում է, որ մեր երկիրը կապիտուլացվել է, մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է ատոմականը պետք է փակվի, իսկ ե՞րբ են իրենք վերադարձնելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում, 2 տարի է սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, բայց ավարտվել է նրանով, որ մենակ մենք ենք տվել` մի փոքր բացառություններով: Ե՞րբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, ե՞րբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք «քցվել», որ սա միակողմանի չէ, որ իրենք էլի չեն համոզում, ու վերջում տանեն ձորից գցեն»,-նշել է Կարապետյանը:

 

  • Կիսվել: