«Ձեզ պետք է հիասթափեցնեմ, պարոն Խաչատրյան». Արարատ Միրզոյան
Հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից հետո մտա Ֆեյսբուք. մի կեսն ասում էր՝ փրկվեցինք, վերջ, իհարկե, քիչ աղերս ունի իրականության հետ, այն մյուս կեսն էլ ասում էր՝ այս ինչ ստից թուղթ է, ամեն ինչ բարեհաջող կերպով պրավալ տված նախկին պաշտոնյա նույնիսկ ասում էր՝ անփայլ փաստաթուղթ է, էն մի կեսն էլ ասում էր՝ հեսա մեզ Մոսկվան և Թեհրանը կպատժեն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա հավելեց. ՛՛Գալիս ենք նիստերի դահլիճ, առաջին հնարավորությունն է այդ իրադարձությունից հետո, տեսնում ենք՝ հարցերը վերաբերվում են՝ բա ո՞նց անենք, որ էս մի բանը այդքան թափանցիկ չլինի: Պետք է հիասթափեցնեմ Ձեզ պարոն Խաչատրյան, կամ լավ չեն ասել, կամ Դուք ամբողջը չեք կարդացել, որովհետև էդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, իրականում Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների մեջ մեղմացում կա: Ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանին վերաբերելի մասիցԿան որոշ բաներ, որոնց հետ համաձայն չենք, կամ ինչ-որ բաներ, որոնց հետ կարող ենք համաձայն լինել, բայց դուրս է հանված ավելի խիստ դիրքորոշումը»: