կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ձեռք բերված սպառազինությունները հետ ուղարկել չենք պատրաստվում. Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությանն ի պատասխան

Ձեռք բերված սպառազինությունները հետ ուղարկել չենք պատրաստվում. Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությանն ի պատասխան

Ձեռք բերված սպառազինությունները հետ ուղարկել չենք պատրաստվում, բայց նաև եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են, և մենք էլ ունենք մեր անկեղծ մտահոգությունները, ապա մենք պատրաստ ենք և առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Եթե անկեղծ են իրենց մտահոգությունները, և մենք միասին աշխատենք մեխանիզմների ստեղծման և ապա նորմալ գործունեության ուղղությամբ, այդ դեպքում հուսամ` և՛ մեր, և՛ իրենց մտահոգությունները կփարատվեն: Այս պահին չունենք դրական արձագանք»,- նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևն ասել էր. «Հայաստան արդեն մատակարարված զենքը պետք է վերադարձվի. դա մեր պայմանն է»:

 

  • Կիսվել: