երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու շո՞ւրջ. Ռուբինյանը՝ Աննա Մկրտչյանին

Ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու շո՞ւրջ. Ռուբինյանը՝ Աննա Մկրտչյանին

Աննա Մկրտչյանը ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էին Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները, ասաց, որ սա մեր հայրենիքն է, և թե «այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը»:

Ազգային ժողովի` հունվարի 20-ի նիստին մեջբերելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի ելույթից` ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ապա խոսքն ուղղելով նրան՝ հարցրեց. «Տիկի՛ն Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, նա 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու շո՞ւրջ:

Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում նշել է, չէ՞, որ Հայաստանը պատրաստ էր «5+2» շրջաններից դուրս գալ: Ասե՞լ է, չէ՞, չեք հերքի. հայրենիքից դո՞ւրս էր պատրաստ գալ, ուզում էր հանձնե՞լ հայրենիքը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»:

Նշենք, որ մինչև Ռուբեն Ռուբինյանի ելույթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ ունեցավ, և հաշվի առնելով, որ խորհրդարանական դահլիճի պատին վերջերս փակցվել է ՀՀ քարտեզ, նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրեց ԱԺ ամբիոնին:

  • Կիսվել: