Ձեր առաջնորդը Արցախից տեղահանված հաշմանդամ տատիկին ստել է և մանիպուլացրել. Սինորյանը՝ Մարությանի մասին
«Ձեր քաղաքական ուժի ղեկավարը Երիտասարդական մետրոյի մոտ Արցախից տեղահանված մի տատիկի, որն ուներ երկրորդ կարգի հաշմանդամություն, ակնհայտորեն ստում էր և մանիպուլացնում, թե նա չունի որևիցե արտոնություն ՀՀ-ում և իր ձևակերպմամբ այս իշխանությունները արցախահայության համար ոչինչ չեն անում»,- Երևանի ավագնու նիստում ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանն այս դիտարկմամբ դիմեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանին՝ անդրադառնալով Հայկ Մարությանի հայտարարություններին:
«Օրեր առաջ մենք գտանք այդ տատիկին, իր հետ հանդիպեցինք, և իր արտոնության փաթեթը տրամադրեցինք: Քաղաքացիների քանի՞ տոկոսի հետ եք եղել անկեղծ և ամբողջությամբ ներկայացրել տրանսպորտային համակարգի տրամաբանությունը»,- ընդգծեց նա: