հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Դեսպան Խաչատրյանը և Ֆրանսիայի նախկին նախագահն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Դեսպան Խաչատրյանը և Ֆրանսիայի նախկին նախագահն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս՝ Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հայաստան կատարած երկու այցերը, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման հարցում նախագահ Օլանդի ստանձնած հանձնառության գործնական դրսևորումներն էին։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական նշանակության բոլոր ուղղություններով ակտիվորեն զարգացող համագործակցությանը։

 

  • Կիսվել: