կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացքն ու զարգացման դինամիկան

Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացքն ու զարգացման դինամիկան

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։ Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված առաջընթացը։
 
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Իրանում իրանագիտության ու հայագիտության զարգացման հնարավորություններին՝ կարևորելով այս ուղղությամբ փոխանակման ծրագրերի և համատեղ միջոցառումների նշանակությունը։
 
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հարավային Կովկասի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը, քննարկվել են միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

  • Կիսվել: