երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձերն է, գնացեք, պահեք». Վահե Ղալումյանը՝ լրագրողին

«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձերն է, գնացեք, պահեք». Վահե Ղալումյանը՝ լրագրողին

Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն է՝ գնացեք պահեք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-կան պատգմավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Տավուշում իշխանությունները նեղացրել են մեր հայրենիքի սահմանները:

«Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Դուք հայրենիքի մասին պատկերացում չունեք: Մենք Ադրբջանին անտառ չենք տվել, սուտ մի խոսեք:

Այն, ինչ հիմա դուք լսում եք, ես 50 տարի այնտեղ ապրել եմ, ես դրա մասին գիտեմ: Բերքաբերից հիմա քանի՞ հեկտար հող է, որ մեր վերհսկողության տակ չի: 600-700 հեկտար: Որ կգա ժամանակը, նոր կտեսնեք»,-ասաց նա:

Վահե Ղալումյանը խորհուրդ տվեց սահմանազատման վերաբերյալ հարցերն ուղղել սահմանազատման հանձնաժողովին:

  • Կիսվել: