հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Չկարծեք, թե Հայոց Ցեղասպանությունը ուրանալու համար պարտադիր պիտի գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել Մարուքյան

Չկարծեք, թե Հայոց Ցեղասպանությունը ուրանալու համար պարտադիր պիտի գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել Մարուքյան

Չկարծեք, թե Հայոց Ցեղասպանությունը հերքելու կամ ուրանալու համար պարտադիր պետք է բոյով մեկ կանգնել ու գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել։ Ցեղասպանության ուրացման և հերքման մի եղանակ է մեղքի բաժինը դահիճի ուսերից վերցնելը, կամ ոճիրը «հիմնավորող», «բացատրող» ու «մեկնաբանող» ձևակերպումները, գրում է «Լուսավոր Հայաստան»կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ցեղասպանության հերքման դրսևորում է 1.5 միլիոն զոհերի անուն ազգանունների ցուցակագրման ցանկությունը, խորը դիտավորությամբ առանձնացող գիտակցությամբ, որ ներկայիս պայմաններում դա իրատեսական չէ: Ցեղասպանության ուրացման դրսևորում է նաև բացահայտ պատմական փաստերը վերախմբագրելու միտումը, ասելով թե «մենք դեռ պետք է վերադառնանք այդ պատմությանը»:

Ահա ես ձեզ նկարագրեցի, թե ինչպես են ինստիտուցիոնալ արշավը մեկնարկել դեռևս մեկ տարի առաջ ու հիմա ասում են «հոյս արև» չենք ուրանում: Ոճիրի անհերքելիությունը ստիպել է անգամ Օսմանյան դատարանին մեղավոր ճանաչել Ցեղասպանության իրագործողներին և ահա 110 տարի անց հայկական հողի վրա մարդիկ Ցեղասպանության նոր մեղավորներ են ցանկանում նշանակել»։

  • Կիսվել: